Հայկական Այբուբենը պատմում է Հայաստանի մասին

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան, երկիր, որ ունի հարուստ բնություն, գեղեցիկ քաղաքներ… Անկախությունը ստացել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Այս տարի մեծ շուքով նշվեց նրա 20 ամյակը:
Բնակչություն’ 3.259000Մարդ,Տարածքը’ 29.743Կմ2,Արժույթը’Դրամ, Կրոնը’ Քրիստոնյա

 

 

Ա–Այբուբեն


Մոտ 405-406 թթ. Եդեսիայում Մեսրոպ Մաշտոցը ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Այն ստեղծել է 36 տառ: Հայկական տառերը ուշադիր դիտելիս աչքի է զարնում նրանց նմանությունը եւ միաժամանակ յուրահատուկ տարբերությունը: Օրինակ, Ա, Մ եւ Ս տառերն ունեն ընդհանուր Ս նշանը, իսկ միմյանցից տարբերվում են առաջին երկուսում եղած գծիկներով: Նույն կերպ նմանվում եւ տարբերվում են Բ, Ը, Ր տառերը: Ամեն ոք, ով ծանոթանում է մեր այբուբենին, նկատում է այդ հանգամանքը: Ակնհայտ է, որ բերված տառերը կառուցված են երկու տարրերից` առաջին եռյակում ընդհանուր է Ս նշանը, իսկ երկրորդում` Ր-ն, եւ որպես երկրորդ տարր երկու դեպքում էլ հանդես է գալիս գծիկը: Առաջին տարրերը կանվանենք հիմնական, իսկ երկրորդը` երկրորդական տարրեր: Ուշադիր մարդու մոտ պետք է առաջանան հետեւյալ հարցերը` ինչո՞ւ են որոշ տառեր կառուցված նշված ձեւով, իսկ մյուսները` ոչ, ի՞նչ ձեւով են կառուցված այդ մյուսները, գոյություն ունի՞ արդյոք որեւէ կապ, օրինաչափություն բոլոր տառանշանների միջեւ: Եվ ընդհանրապես, հետեւե՞լ է արդյոք Մաշտոցը որեւէ սկզբունքի, բանաձեւի այբուբենը ստեղծելիս:

Բ – Բնություն

Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից 1000-ից մինչև 2500 մետր բարձրության վրա, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով:

Ամենամեծ լեռնագագաթներն են Արագածը (4090 մ) և Կապուտջուղը (3904 մ): Արևային ճառագայթումը կազմում է տարեկան 2700 ժամ: Կլիման ցամաքային է, չորային` տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով: Օդի միջին ջերմաստիճանը ամռանը +25˚C է, իսկ ձմռանը` -5˚C, տարվա մեջ արևային օրերը կազմում են 280 օր: Երկրի կենտրոնական մասում տարածվում է հրաբխային լեռների գոտին, որոնք հրահեղուկ զանգվածներից առաջացած միջին բարձրության լեռներով և վահանաձև զանգվածներով մասնատված տարանջատ լեռնաշղթաներ են: Հյուսիսում և հարավարևելքում լեռները բաժան-բաժան են արված հովիտների խիտ ցանցով, որոնցից շատերը խորը կիրճեր են: Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվում է Արարատյան դաշտավայրը:

Հայաստանի տարածքը պատկանում է երիտասարդ ալպիական ծալքավորվածություն ունեցող գոտուն, որտեղ դեռ շարունակվում են ժամանակակից լեռնագոյացման պրոցեսները: Երկիրը հարուստ է օգտակար հանածոներով, կան պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, ցինկի և այլ պաշարներ: Հայաստանը քարային շինանյութերի մեծ շտեմարան է:

Ավելի քան 215 գետեր են հոսում Հայաստանի տարածքով, որոնք պատկանում են Կասպից ծովի ավազանին: Նրանք նավագնացության համար հարմար չեն, բայց օժտված են հիդրոէներգետիկական մեծ պոտենցիալով, որը և օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման նպատակներով:

Հայաստանում կան հարյուրից ավելի լճեր: Դրանցից ամենամեծը բարձրադիր քաղցրահամ Սևանա լիճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա, այն ունի ավելի քան 1200 կմ2 տարածք:

Հայաստանի տարածքի 13% զբաղեցնում են անտառները: Վարելահողերը կազմում են մոտ 17%, իսկ 20% զբաղեցնում են մարգագետիններն ու արոտավայրերը:

Հարուստ և ինքնատիպ է բուսական ու կենդանական աշխարհը:

Գ – Գրողներ
Եղիշե Չանենց, Վիլյամ Սարոյան, Լևոն Անանյան, Պետրոս Ադամյան, Արփիար Արփիարյան, Զապել Եսայան… Նրանց շարքը կարելի է անվերջ շարունակել հայտնի ու անհայտ անուններով, բայց որպեսզի հնարավոր լինի ինչ-որ պատկերացում կազմել հայ գրողների մասին պատմեմ նրանցից մի քանիսի մասին:

1. Հովհաննես Թումանյան
(Ծնվել է 1869 թ.-ի Փետրվարի 19ին, մահացել 1923թ.-ի մարտի 23ին ) Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։

2. Եղիշե Չարենց
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

3. Պարույր Սևակ
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային ԱկադեմիայիՄ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Դ – Դրոշ
Հայաստանի Հանրապետության դրոշը` կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:

Ե – Երևան


Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է։ 1968 թվականի աշնանը լրացավ նրա հիմնադրման 2750 տարին։
Երևանի տոպոնիմիկան շատ հետաքրքիր պատմույթյուն ունի, որը մեզ հասցնում է Հին Արևելքի մի նշանավոր պետության ժամանակաշրջան։ Այդ պետությունը Ուրարտուն էր, որը մեր թվագրությունից առաջ, 9 — 6-րդ դարերում, աչքի ընկնող տեղ էր գրավում Առաջավոր Ասիայում։
Երևանի հարավային և հարավ-արևելյան մասերում, Կարմիր–բլուր և Արին-բերդ կոչվող վայրերում, մնացել են պատմական հուշարձաններ, որոնք լուռ վկաներ են ուրարտական անցյալ փառքի։
Հայտնի է, որ մեր թվագրությունից առաջ, 6-րդ դարում, Ուրարտու պետությունը դադարեց գոյություն ունենալուց և համարյա մոռացության մատնվեց։ Նրա օրինական ժառան–գորդը դարձան հայերը։ Նրանք ժառանգեցին ուրարտական աշխարհագրական շատ անվանումներ, որոնք պահվել ու ավանդվել են սերնդեսերունդ։ Դրանց թվին են պատկանում՝ Արարատ (Ուրարտու), Վան (Բիայնա), Տուշպա (Տոսպ), Երևան (Էրեբունի), Սևան (Սունիա կամ Ծուինիա) և այլն։ Սրանք գեղեցիկ և հաճելի ժառանգություններ են և բնական է, որ շատ բան կարող են պատմել, եթե հնարավոր լինի նրանց ճիշտ ստուգաբանությունը, իմաստավորումը, որովհետև նրանք հեռավոր անցյալը կապում են ներկային:
Ճիշտ է, աշխարհագրականն այս կամ այն անվան մեկնությունը հետաքրքիր է, բայց այն հաճախ կապված է մեծ դժվարությունների և ժամանակի հետ։ Չէ՞ որ անունները, սերնդեսերունդ փոխանցվելով, ենթարկվում են ձևափոխման, գալիք սերունդներն այն հարմարեցնում են իրենց լեզվին և արտասանում իրենց եղանակով։ Այս հանգամանքը, բնանան է, դժվարացնում է անվան մեկնաբանումը։ Եվ հաճախ այս կապակցությամբ զանազան լեգենդներ են հորինվում, կամ էլ առաջ են քաշվում գիտական հիպոթեզներ, որոնք սակայն կարիք են զգում վերջնական ապացուցման։ Այդպես է եղել նաև Երևան անվան հետ, որի առաջացման նախնական ստուգաբանությունը ավանդական հենքով է հյուսվել։ Այն կապվել է Նոյի առասպելի հետ, ըստ որի Նոյ նահապետի տապանը կանգ է առել Մասիսի գագաթին, ու երբ Նոյը դուրս է եկել տապանից, նրա աչքին առաջին անգամ երևացել է մեր քաղաքի տեղը։ Այստեղից էլ նրա անունը կապել են հայոց «երևալ» կամ «երևան» (հանդես գալ) բառերի հետ։ Իհարկե, այդ ավանդությանը մնաց որպես ավանդություն։ Հետագայում, Երևանի անվան մեկնության մի այլ տեսակետ առաջ քաշվեց։ Նրա հեղինակը Մոսկվայի Կայսերական Հնագիտական ընկերության անդամ, արևելագետ Մ. Նիկոլսկին էր, որը Արևելյան Հայաստանում լինում է 1893 թվականին և հայտնի արձանագրությունների հիման վրա ուրարտական Էրիաինի տեղանվան հետ կապում մեր քաղաքի անվան առաջացումը։ Նա ասում էր, որ եղել է Էրիաինի անվամբ երկիր, ուր ապրել է էրի ցեղախումբը և կենտրոնն էլ եղել է Էրիավանը։ Բայց անվանի գիտնական, պրոֆեսոր Գր. Ղափանցյանի ուսումնասիրությունից պարզ–վեց, որ էրի ժողովուրդը ապրել է Շիրակում։ Հարցին վերջնական պարզություն տվեցին Արին-բերդի պեղումները։ Ինչպես հայտնի է, ժամանակին Արին-բերդի շրջակա հողերը պատկանում էին Նորք գյուղին։ Մի նորքեցի ներկա Արին-բերդի ցածրադիր մասերում վար անելիս՝ 1879 թվականին գտնում է ուրարտական չորս տողանի սեպաձև արձանագրություն, որը 1894 թվականից պահվում է Մոսկվայի պատմության թանգարանում։ Գիտնականները գնացին այդ արձանագրության հետքերով, հավանական համարելով, որ քարը գլորվել է բլրի գագաթից։ Այստեղ հետազոտեցին և հայտնաբերեցին բերդաքաղաքի հետքեր։ Չէ՞ որ խոր անցյալը վերականգնելու համար հնագիտական հետազոտությունները ամենահուսալի աղբյուրն են։ Այնուհետև՝ սովետական գիտնականների պեղումներով այնտեղ հայտնաբերված հնությունները, հատկապես սեպագիր արձանագրությունները, նոր լույս սփռեցիւն «Երևան» անվան ծագման վրա։ Պարզվեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի անունը մեզ է հասել ուրարտական ժամանակվանից։ Նա էլ Հայկական բարձրավանդակում եղած շատ անունների նման ուրարտական ծագում ունի։ Պարզվեց նաև, որ Երևանի անվանման ստուգաբանության բանալին խնամքով պահված է Արին-բերդում գտնված Արգիշտի Առաջինի սեպագիր մի արձանագրության բնագրում։ Այստեղ 1950 թվականին հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը քանդակված է բազալտե կարծր քարի վրա, հանդիսանում է Երևանի, ինչպես ասում են «ծննդյան վկայականը»։ Գրված է Արգիշտի թագավորի ժամանակ և պատմում է, որ այստեղ Մենուայի որդի Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդ-քաղաքը։ Իսկ նույն Արգիշտիի կամ Վանա ժայռի արձանագրությունից պարզ էր, որ Էրեբունին հիմնադրվել է Արգիշտիի թագավորության հինգերորդ տարում՝ 782—781 թվականներին (մ. թ. ա.)։
Արարատյան դաշտի ուրարտական բերդաքաղաքներից երկրորդը Արգիշտի–խինիլին է (Արմավիրը), իսկ երրորդը՝ նշանավոր Թեյշեբայինը (Կարմիր–բլուրը)։ Այսպիսով, Արարատյան դաշտը եղել է Ուրարտուի հիմնական մասը, կենտրոն ունենալով Տուշպան (Վանը): Ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանի վկայությամբ Ուրարտուն իր ծաղկման ու բարգավաճման շրջանը ապրեց մ. թ. ա. VIII դարում, Արգիշտի Ա և Սարդուր Բ, այսինքն հայր և որդի թագավորների օրոք։
Արին-բերդի պեղումներից հայտնաբերված սեպագիր արձանագրություններից մեզ հետաքրքրող վիմագիրն է 1950 թվականին, ճարտարապետ Կ. Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքների ժամանակ գտնված տասներեք տողից բաղկացած քարը, որն ամբողջական է, դիմացել է ժամանակին ու հիանալի պահպանվել։ Արձանագրության վերծանումը 1951 թվականին կատարեց Մարգարիտ Իսրայելյանը։ Պարզվեց, որ Երևան քաղաքի անունը ուրարտական շրջանից է գալիս և սերվել է Էրեբունիից։ Այդ սեպագիր արձանագրությունը իր գոյությամբ, թե պատմալեզվագիտական և թե աշխարհագրական տեսակետից լուռ վկա է կարևոր փաստի՝ Երևանի անվան առաջացմանը։ Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է «վ»։ Այստեղից էլ Էրեբունի ուրարտական անունը սերնդե-սերունդ անցնելով ձևափոխվել և հնչել է Էրեվուն (ի), իսկ այնուհետև՝ Էրևան կամ Երևան։
Հայկական բարձրավանդակում կազմավորվում է հայ ժողովուրդը, որը և դառնում է, ինչպես ասվեց, ուրարտական պետության իրավական ժառանգորդը։ Ինքնին հասկանալի է, որ Էրեբունին էլ արդեն Երևան դարձած, հայ ժողովրդի պատմական կարևոր բնակավայրերից մեկն է, որ մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։
Սակայն, իրերի բերմամբ, Հայաստանը գտնվում էր աշխարհակալ պետությունների բախման, ինչպես ասում են, մեծ ճանապարհների հանգույցի մեջ։ Օտար ներխուժումները փաստորեն կործանարար եղան հայ ժողովրդի անկախության համար։ Վերջապես Հայաստանը իրար մեջ բաժակելու համար երկար ժամանակ պայքարում էին Թուրքիան և Իրանը, որոնց միջև 1639 թվականին կնքված հաշտությամբ, Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Թուրքիային անցավ Արևմտյան Հայաստանը, Իրանին՝ Արևելյան Հայաս–տանը։ Երևանը ընկավ պարսից տիրապետության տակ:
Բայց դրանով գործը չավարտվեց։ Երկու նվաճողներ՝ Թուրքիան և Իրանը չհանգստացան և շարունակեցին պայքարել մեկը մյուսից պատառ խլելու, հատկապես Արարատյան դաշտում ամրանալու նպատակով։ Երևանը դարձել էր կռվախնձոր երկու աետությունների միջև։ Քաղաքը տիրելու համար պայքար էր գնում երկար ժամանակ, մինչև որ 1735 թվականին վերջնականապես մնում է Իրանին։ Ի դեպ, մինչ այդ քաղաքը տասնչորս անգամ ձեռքից ձեռք էր անցել։ Քաղաքը պարսկական տիրապետության ժամանակ դառնում է Երևանի խանության կենտրոն և սարդարի, այսինքն՝ պարսից շահի կողմից նշանակված կուսակալի աթոռանիստ։
Երևանի խանը ուներ սարդարի տիտղոս, որը պարսկերեն է և նշանակում է զորավար։ Սարդարը փաստորեն անկախ էր և ինքնուրույն։ Նա միահեծան իշխում էր Երևանի նահանգում։ Նրա այս անկախ դրությունը բացատրվում էր նրանով, որ պարսկական կառավարությունը հաշվի էր առնում Երևանի նահանգի կարևորությոննը, հատկապես Ռուսաստանի հետ վարած պատերազմների ժամանակ։ Ուստի շահը կատարյալ ինքնուրույնություն էր տվել Երևանի Սարդարին: Շահը ոչ միայն չէր խառնվում նրա գործերին, ոչ միայն նրանից որևէ վճար չէր պահանջում, այլ ընդհակառակը, նրան պարբերաբար գումարներ էր հատկացնում մշտակսւն զորք պահելու համար։ Սարդարի ռեզիդենցիան Երևանի բերդն էր, որն իր ժամանակին համարվել է անառիկ։ Նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից` Զանգվի անդնդախոր ձորն էր։
Երևանի վերջին սարդարը Հուսեյին խանն էր։ Երբ 1828 թվականին Թուրքմենչայիի պայմանագրով Երևանի խանությունը միացվեց Ռուսաստանին, դրանից հետո Հուսեյին խանը բնակվում էր Ղազվինում և ոչ մի քաղաքական դեր չէր խաղում։ Երևանի նահանգի գերագույն ղեկավարաթյունը հանձնված էր սարդարի եղբորը՝ Հասան խանին։
1804 թվականին, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, տեղի ունեցավ ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևանի վրա։ Պաշարվեց Երևանի բերդը, սակայն գրավել չհաջողվեց։ Այնուհետև 1807 թվականին, գեներալ Գուդովիչի կորպուսը երկար տաշարեց բերդը և փորձեց գրոհով գրավել Երևանը, բայց նույնպես հաջողություն չունեցավ։ Վերջապես այդ հաջողվեց Պասկևիչի բանակին1, որը 1827 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը տևող պաշարումով, ստիպեց Երևանի բերդին անձնատուր լինել։ Այսպիսով Երևանը առնելու պատիվը պատկանում է գեներալ Պասկևիչին, որի ազգանվանը նոր կոչում ավելացրին՝ Պասկևիչ-Երևանսկի։
1828 թվականից մինչև 1840 թվականը Երևանը դառնում է այսպես կոչված Հայկական մարզի, իսկ 1840–1849 թվականները Երևանի գավառի և վերջապես դրանից հետո Երևանի նահանգի կենտրոն։
Ճիշտ է, ռուսների օրոք Երևանը լինելով նահանգական քաղաք, շատ բան շահեց, բայց քաղաքը ի վերջո պարսկական կնիքից չազատվեց և շատ բանով նմանվում էր արևելյան գավառական քաղաքներին՝ իր հողածածկ տնակներով, նեղ, ծուռումուռ և չսալահատակված փողոցներով, «Ղանթարով» ու նրան շրջապատող խանութներով։
Երևանը ունի 2758 տարվա անընդհատ պատմություն, բայց որպես հայ ժողովրդի մայրաքաղաք շատ երիտասարդ է ընդամենը հիսունութ տարեկան է։
Հայտնի է, որ տարբեր պատմական շրջաններում Հայաստանը ունեցել է տարբեր մայրաքաղաքներ՝ Արմավիր, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Ղարս, Անի։ Ըստ այդ թվարկումի Երևանը Հայաստանի իններորդ մայրաքաղաքն է։

Զ-Զինանշան
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային Ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Է-Էջմիածին

Էջմիածին (ճանաչելի է նաև Վաղարշապատ անունով), Հայաստանի Արմավիրի մարզում մեծ քաղաքն է։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը` Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։
Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։
Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը` Քասախ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում:
Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մթա 6-3 հազարամյակներից: Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան /պղնձեքարեդարյան/ ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Շրեշ բլուրը, Մոխրբլուրը, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ: Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը:
Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր: Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում` արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին: Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս` աշխատավորությունը: Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը:
Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է Բիայնայի /Վանի/ թագավոր Ռուսա Բ-ն /մթա 685-645/` կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել:
Վաղարշապատի հնագույն անունը հավանաբար եղել է Արտիմեդ, որին Խորենացին քաղաք է կոչել, ապա` Վարդգեսի Ավան, Երվանդ Ա Սակավակյացի ժամանակից /մ.թ.ա. մոտ 570-558 թթ.` ըստ Խորենացու/, ապա Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից /մ. թ. 191-211թթ./ : Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է: Այս անվանումների վերաբերյալ Մովսես Խորենացին գրում է ՙՍա /Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211թթ./ պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն ՙՀատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի՚: Այս Երուանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի` շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց /Տիգրան Բ Մեծ/ նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք: Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք՚:
Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել:
Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը: Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել /480 թվականին/ առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը:
Հետագա դարերում /բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ/ Վաղարշապատը աստիճանաբար անչքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր: Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին: Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը: 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը /Էջմիածին/ դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը:

Ը- Ընկուզենի


Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է: Աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ: ՀՀ-ում (Տավուշի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզեր) և Ղարաբաղում տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում:Ընկուզենին ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով: Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ: Միատուն բույս է: Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին: Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով: Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարարական, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար: Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ: Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր: Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է: Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ ընկուզենու մոտ:Սերմը կամ միջուկը պարունակում է 45-72% ճարպեր, 8-21% սպիտակուցներ, վիտամիններ, մետաղական միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկը պարունակում է 6000 կալորիա): Շատ արժեքավոր է ընկուզենու ամուր, ճկուն, լավ հղկվող բնափայտը, որը կիրառվում է ատաղձագործության և շինարարության մեջ՝ բարձրորակ կահույք, նրբատախտակ և այլ արտադրանք պատրաստելու համար:Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի: Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում: Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25օC ցրտերին: Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով: Պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի: Մեկ ծառը կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք:Ընկուզենին օգտագործվում է նաև անտառապատման և կանաչապատման նպատակով: Ընկույզի 1 կգ միջուկը կարող է փոխարինել մեկական կգ մսին, հացին, ձկանը, կարտոֆիլին, տանձին և 1 լ կաթին միասին վերցրած:Հայաստանում ընկույզը հայտնի է նաև կակալ, պոպոք, ճղոպուր անուններով:

Թ-Թռչուններ
Հայաստանում հանդիպում է թռչունների 349 տեսակ, որոնցից մեծ թիվ են կազմում Ճնճղուկանմանները (Passeriformes)`146 տեսակ, Քարադրանմանները (Charadriiformes)` 62 տեսակ, Ճուռականմանները (Falconiformes) ` 35, Սագանմաններ (Anseriformes)` 28, Կռունկանմաներ (Gruiformes)` 13 տեսակ: Էնդերմիկ տեսակ է համարվում Սևանի ճայը:

 

 

Ժ-Ժայռապատկերներ
Ժայռապատկերները դրանք քարերի վրա քերված պատկերներ են հնադարյան ժամանակներում։ Նրանք ունեն տարբեր իմաստներ․ ծիսային, հիշատակային, խորհրդանշական զանազան խմբավորումներով։ Հայկական լեռնաշխարհը հարւոստ է բազմաթիվ ժայռապատկերներով։
Նախնադարյան նկարիչը պատկերել է կենդանու շարժումները, բնավորությունը որսալու և արտահայտելու մեծ կարողություն: կենդանիները, հառկապես գիշատիչները, գծված են դիպուկ, սակայն սեղմ, առանց մանրամասնությունների, սոսկ էականի, բնորոշի շեշտումով: Հաճախ հանդիպում են որսի տեսարանները:
Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունաց Ուղտասարում: Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000- ամյակով և ավելի հին ժամանակներով: Մինչ օրս առեղծվածային է այն հանգամանքը, որ երբ նոր ժամանակներում փորձ է արվում նմանակել ժայռապատկերների գծանկարները, ապա կրկնօրինակվող քարերը բորբոսնում են, ի տարբերության մ.թ.ա. 7000- ամյակի վաղեմություն ունեցող ժայռաքարերի: Սյունաց գետնատարած ժայռապատկերները դրոշված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտեբազալտե լավային մակերեսներին: Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփող են մնացել: Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկ ցեղերի թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։

Ի – Իշխան

Սևանի իշխան (լատիներեն՝ Salmo ischchan) — Սաղմոնների ընտանիքի ձուկ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Միջին մեծության ձուկ է` արծաթափայլ թեփուկներով, խոշոր, սև՝ երբեմն էլ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։ Իշխանը տեսակը ընդունված է բաժանել 4 սեռի. ձմեռային բախտակ, ամառային բախտակ, գեղարքունի, բոջակ։ Երբեմն դրան ավելացնում են 5-րդ սեռը՝ ալաբալախ՝ գետայինը։ Ձմեռային բախտակն ու բոջակը լճի ձկներ են, իսկ մյուսները՝ անցողիկ։
Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, և քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։
Նախկինում իշխանը Սևանի ամենակարևոր արդյունաբերական ձկնատեսակն էր։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով իշխանի բազմացման պայմանները էապես վատացան և ներկայումս այն վերացման եզրին է։ Ընդգրկված է «կարմիր գրքում»։ Ներկայումս վերարտադրության համար կարևոր դեր են խաղում ձկնաբուծարանները։
Իշխանը լավ է հարմարվում տարբեր տեսակի մաքուր ջրավազաններում։ Դասական օրինակ է Իսիկ-Կուլ լճում դրա տարածումը, ուր այն կազմեց նոր, հատուկ տարատեսակ։

Լ-լեռներ

Լեռները հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասերն են՝ բարձրությունների զգալի տատանումներով: Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ: Բլուրները նույնպես լեռներ են, բայց նրանց հարաբերական բարձրությունները մեծ չեն:
Ահա Հայաստանի մի քանի լեռների տվյալներ, որոնք ոչ բոլորին են ծանոթ.

Անվանում Լեռնագագաթներ Բարձրություն (Մետր)
Եղնախաղի Ղուկասյան 3042
Ջավախքի Աչքասար 3196
Բազումի Ուրասար 2992
Ուրծի լեռնաշղթա Ուրծ 2445
Գուգարաց Հալաբ 3016
Արագած Հյաուսիսային գագաթ 4090
Գեղամա լեռնաշղթա Գեղասար ~3346

Խ-խաչքար
Հայկական զարդաքանդակի հրաշալի արտահայտչությունն են խաչքարերը: Զրույցն ասում է, որ Հայկ Նահապետը մահից առաջ իր հետնորդներին պատգամ թողեց գեղազարդել Հայաստանով մեկ սփռված կոշտ ու կոպիտ քարերը: Հայերը սկսեցին հղկել քարերն ու դրանցով կերտել հրաշալի տաճարներ, պալատներ, ամրոցներ և եկեղեցիներ: Բայց Հայաստան ամեն տեսակ ասպատակող էր մտնում, որոնք կողոպտում էին երկիրը, կործանում հրաշակերտ կառույցները:Հայերը ելք գտան և սկսեցին հղկել ու գեղազարդել նաև մեծ սալաքարերը: Քարից հուշակոթող էին կերտում ու բաց երկնքի տակ թողնում: Թշնամին շվարեց . «Այս գեղազարդված սալաքարի ի՞նչը կործանես ու կողոպտես»:
Այսպես հայ ժողովուրդը մեծ կառույցների կողքին արարելու իր տաղանդը մարմնավորեց նաև ճարտարապետական փոքր ձևերի մեջ:
Խաչքարը` հայ միջնադարյան արվեստի ինքնատիպ դրսևորումներից մեկը, բացառապես հայկական են: Մեզ հասած ամեմնահին խաչքարը 9-րդ դարի է:
Խաչքարերը պատմական վկայագրեր են, մարդկայիբն աչքը շոյող մանրանկարներ, ոևոնք դրվել են կեղեցիների մուտքերի մոտ, գավիթներում, գերեզմաններում, բլուրների ու ժայռերի վրա:
Խաչքար են կոչվել, որովհետև նրանց քանդակազարդ երեսին` կենտրոնում պատկերված է խաչ` քրիստոնեական հավատի խորհրդանիշը: Սակայն խաչը միայն արտաքին կեղևն է, ըստ էության խաչքարը ժողովրդական կյանքի համայնապատկերն է: Խաչքարի վրա նուռ ու ողկույզ կա, հասկ ու հաց, մարդ, նույնիսկ թատերախաղ, որի դեմ պայքարւմ էր քրիստոնեությունը: Խաչքարի հակառակ երեսը հարթ է կամ պատած արձանագրությամբ` ներկայացնելով, ասես հայ ժողովրդի պատմության բացված մի էջ:
Խաչքարերը կանգնեցվել են տարբեր նպատակնրով` ռազմական հաղթանակները, պատմական նշանակալից դեպքերը հավերժացնելու, եկեղեցիների, կամուրջների և այլ շինարարական աշխատանքների ավարտը նշելու համար:
Կան «ամենափրկիչ» երբեն էլ «հազարախաչ» կոչվող խաչքարեր, ինրպես օրինակ Հաղպաըի վանքի գավթի 1273թ. Կառուցված նշանավոր խաչքարը: Այս խաչքարի քանդակազարդ երեսին պատկերված են խաչելիության տեսարաններ: Ժողովուրդը հավատում էր, որ սրանք օժտված են բուժել հիվանդությունները, և ուխտի էին գնում դրանց մոտ: Հայաստանում ամենաշատ խաչքարերը եղել են Ջուղայի գերեզմանատանը,17-րդ դարի սկբին այնտեղ կար 10000, իսկ այժմ մնացել է մոտ 2600 խաչքար: Սովետական Հայաստանի տարածքում ամենաշատ խաչքարերը Կամոյի շրջանի Նորադուզ գյուղում են` մոտ 1000: Խաչքարերը նաև բնութագրում են մեզ` հայերիս, մեր ուժը, պայքարը, հզորությունը, արարելը, որն է` ստեղծել հաց, անշունչ առարկային տալ հոգի, և այդ ամենը պահպանլ արյան գնով:

Ծ-ծիրան

Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից:
Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը` Արմանի («ծիրանի երկիր»)։
Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»):
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այնArmeniaca Vulgaris:
Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը: Մասնավորապես, 1972թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական Խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է:

Կ- Կենդանական աշխարհ
Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:
Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:
Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:
Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:
Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:
Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:
Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում:
Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ:
Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մ:
Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:
Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը:
Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:
Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքում:
Հայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ:
Ընդհանուր առմամբ Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը:

Հ – Հուշահամալիրներ
Այստեղ ուզում եմ գրել Հայաստանի մի քանի կարևորագույն հուշարձանների մասին, որոնք ոչ միայն մեզ` հայերիս, են հայտնի այլև շատ օտարերկրացիներին:

1. Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ. հուշարձան նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին՝ կառուցված Երևանում՝ համանուն բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ): Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում ենԱրևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները Առաջին համաշխարհային պատերազմում), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

2. Սարդարապատ

Այս հուշահամալիրը, որը կառուցված է Արարատյան արեւաշող դաշտավայրում, ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է1918թ. տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը եւ փառաբանում է հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջեւ տեղադրված են հսկայածավալ թեւավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը սկսած նախնադարյան հասարակարգից մինչեւ մեր օրերը:

3. Կասկադ
Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ:

Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:

Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամնեասիրված վայրերից մեկն է:

Ձ-Ձմեռ

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայում , աշնան եւ գարնան միջև: Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը: Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում` ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23): Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր: Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է:
Օդերևութաբանական ձմեռը ամենակարճ օրեր և ամենացածր միջին ջերմաստիճանը ունեցող ամենացուրտ եղանակն է: Այս պնդումը համապատասխանում է դեկտեմբեր, հունվար, եւ փետրվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում, և հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներինհարավային կիսագնդում:

Ղ-Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղ, պատմական տարածաշրջան Անդրկովկասում: Ի տարբերության համանուն պետության, այս մեկը միայն աշխարհագրական շրջան է:
«Լեռնային Ղարաբաղ» տերմինը թարգմանվում է որպես՝ «Սև այգի»: Հայերենում «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ: Լեռնային Ղարաբաղ տերմինը առաջին անգամ հայտնվել է 1923 թվականին, որպես Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք նկարագրելու համար:
Լեռնային Ղարաբաղի պատմություն. գտնվելով կովկասյան և մերձավորարևելյան քաղաքակրթությունների ու մշակույթների ակտիվ փոխազդեցության ոլորտում այս երկրամասը տարբեր ժամանակներում հանդես է եկել տարբեր անուններով։ Սակայն դրանցից ամենահինը և գործածականը՝ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ» — առասպելական մի թագավորի սիրած որսավայրը։
Այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մեծամասնությամբ հայեր են: Բայց դրանից հյուսիս՝ Հյուսիսային Արցախում, ապրում են ադրբեջանցիներ: 1989թվականին երկրամասի բնակչությունը կազմում էր 192 հազար մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։

Ճ-Ճոպանուղի
Հայաստանում, հոկտեմբերի 16-ին բացվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին: «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարությունը 5,7 կմ է, 12 րոպեում այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի, այնինչ նույնիսկ հարմարավետ մեքենայից մոտ քառասուն րոպե է պահանջվում ձորն իջնելու եւ բարձրանալու համար:
Տաթեւի ճոպանուղու շինարարությունը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար է, որն իրականացրել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Ծրագիրը հովանավորել են բազմաթիվ բարերարներ, բայց հատկապես արժե նշել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի 28 մլն դոլարի նվիրատվությունը, որից էլ, թերեւս, սկսվել է այս աննախադեպ ծրագիրը:
Նորակառույց ճոպանուղին վիթխարի նշանակություն կունենա Հայաստանի զբոսաշրջության զարգացման առումով: Հաջող կազմակերպված PR_ի դեպքում այն կարող է Հայաստան ձգել հարյուր հազարավոր այցելուների; Ճոպանուղին կունենան երկու վագոն` որոնցից յուրաքանչյուր կկարողանա տեղափոխել 25 մարդու: Տոմսերի նախնական արժեքը կլինի 3 հազար դրամ, բայց դա վերջնականապես որոշված չէ:
Տաթեւի վանքը գտնվում է Գորիսի տաթեւ գյուղի մոտ եւ Երեւանից հեռու է 280 կմ: Գրաբարից թարգմանած «Տաթեւ» նշանակում է «թեւեր տուր»: Տաթեւի վանական համալիրը կառուցվել է 9-րդ դարում, որը եղել է Սյունիքի թագավորության քաղաքական կենտրոնը:
Մ-Մատնադարան
Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին,հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանիհնագույն մայրաքաղաքներից մեկում`Վաղարշապատում (Էջմիածին): Հայոց արքաՎռամշապուհի հովանավորությամբ, գրչության այսհնագույն կենտրոնից են իրենց լուսավորչականգործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ ՍահակՄեծ կաթողիկոսը եւ հայ գրերի ստեղծող ՍուրբՄեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ ՀայԱռաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն: Այսօր ՄեսրոպՄաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագոյն եւ հարուստ ձեռագրատներից է:Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւմիջնադարյան գիտության ու մշակոյթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն,աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն,մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանականգրականություն, գրականություն, վավերագիտություն, արուեստի պատմություն,մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվումեն արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն,ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այսհաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզուով չենպահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:

Յ -Յասաման

Գեղեցկատես, հոտավետ, մանր ծաղիկներով վարդաբույս, թփուտ կամ ծառ է: Հարուստ է ասկորբինաթթվով, խեժերով, ֆիտոնցիդներով, եթերայուղով, դաբաղանյութերով և այլն: Յասամանի ծաղիկներն ոգտագործվում են օծանելիքի արտադրության մեջ:
Բժշկության մեջ յասամանից յերիկամները բուժվելու եփուկ են պատրաստեում կամ ոգտագործում են որպես քրտնաբեր: Յասամանի չորացրած ծաղիկների թուրմը ոգտագործում են հոդացավերի (ռեումատիզմ), աղերի կուտակման և կրունկի խթանի դեպքում: Թուրմի պատրաստումը… չորացրած ծաղիկների վրա ավելացնել 40 տոկոսանոց սպիրտի (օղի) 1:10 հարաբերությամբ: Թողնել 8-10 օր բերանն ամուր փակված ամանի մեջ: Քամել և որը 2-3 անգամ ընդունել 30-ական կաթիլ: Միաժամանակ քսել կամ այդ նույն թուրմից թրջոց դնել ցավող տեղին

Ն – Նուռ
Նուռը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, դրա համար էլ որոշեցի, որ > լավ թեքնածու <> տառի համար, հաստատ չի գտնվի: Իսկ հիմա նռան մասին.
Նռնենին (լատիներեն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։
Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։
Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։


Շ -Շուշան

Շուշանը շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր բույս է: Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի անտառներում և լեռնալանջերին: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ Շովիցի և հայկական՝ տարածված Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում:
Սոխուկը թեփուկավոր է, ցողունը՝ չճյուղավորվող, կանգուն (բարձրությունը՝ 100–110 սմ), տերևապատ: Տերևները գծային են, նշտարաձև, ձվաձև, հերթադիր կամ տերևափնջերով դասավորված: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները խոշոր են, դեղին՝ շագանակագույն բծերով, կարմիր կամ նարընջագույն (13–15 սմ տրամագծով), սպիտակ, խողովակավոր, զանգակաձև կամ գավաթաձև: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Մեղրատու է և գեղազարդիչ: Որոշ տեսակներ (սպիտակ և չինական շուշանները, վագրաշուշանը և այլն) ու սորտեր մշակվում են ՀՀ-ում: Լայնորեն կիրառվում են պարտեզագործության մեջ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ո – Ոսկի
Ոսկի (լատիներեն ` աուրում) Au համեմատաբար փափուկ,ծանր (p=19,32 գ/սմ3),դեղին մետաղ է:Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է. 1 գ ոսկուց կարելի է ձգել 2 կմ երկարուրությամբ լար, tհալ=1064°С,tեռ=2947°С:
Ըստ ներկա տվյաալների Հայաստանում ոսկու հետազոտված պաշարները կազմում են 199 տոննա:
Հայաստանում ոսկու հետազոտված պաշարները (A, B, C1 կատեգորիաներ) կազմում են 198 854,65կգ:
Նախնական գնահատված պաշարները (С2) կազմում են 210 752,12 կգ: Այսպիսով, չորս կատեգորիաներով պաշարների ընդհանուր ծավալը կազմում է 409 606,77կգ: Կանխատեսումային` P1 կատեգորիայի պաշարները 5433,8 հազ կգ են կազմում:
Այլ մետաղների շարքում Հայաստանում ոսկու պաշարները խիստ տարբերվում են նախնական գնահատված եւ կանխատեսվող մեծ ծավալների առումով: Ներկայումս Հայաստանում հետազովում են 32 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային հանքավայրեր: Հայաստանում գործում է ոսկու արդյունահանման 12 լիցենզիա, սակայն ոչ բոլոր հանքավայրերից է արդյունահանում իրականացվում: Հայաստանում ոսկու ամենախոշոր հանքավայրը Սոթքի հանքավայրն է (շահագործվում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից), որի պաշարները գնահատվում են մոտ 120 հազ. կգ:

Չ – Չիր

Չիրը հայկական ավանդական <> է, որը շատ հեշտ է պատրաստել:
Սկզբունքորեն բոլոր տեսակի մրգերից կարելի է պատրաստել չիր, սակայն արտադրված չրերը իրենց որակական և համային հատկանիշներով իրարից կտարբերվեն այնքանով, որքանով տարբերվում են թարմ մրգերը: Մրգերը մինչև չորացման նախապատրաստելը անհրաժեշտ է ապահովել սանիտարահիգիենիկ պայմաններ:
* Չորացման համար նախատեսված տեղը պետք է սահմանափակված լինի, որպեսզի կանխարգելվի կողմնակի մարդկանց ու անասունների մուտքը, պետք է լինի մաքուր:
* Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ գործով զբաղվող մարդկանց առողջական վիճակի վրա:
* Անհրաժեշտ է մաքուր պահել սարքավորումները, պիտույքները և արտահագուստը:
* Լուրջ ուշադրություն պետք է դարձնել սանհանգույցների վրա:
* Նախքան հումքի պահեստավորելը պետք է կազմակերպել` ախտահանում և պայքար կրծողների դեմ:
Հումքի նախապատրաստումը – Որակյալ չիր պատրաստելու համար անհրաշեշտ է մաքուր, առողջ և տեխնիկական հասունության շրջանում գտնվող մրգեր: Չորացման համար անհրաժեշտ հումքը պետք է հավաքել ծառերի վրայից: Պտուղների արտաքին մակերեսին չպետք է լինի կարկտահարության կամ հիվանդության հետքեր: Բերքահավաքից հետո հումքի պահելու ժամկետը չպետք է գերազանցի ծիրանի և դեղծի համար` 12 ժամ, սալորի, թզի համար` 1 օր, տանձի և խնձորի վաղահաս սորտերի համար 2, իսկ ուշահաս սորտերի համար 7 օր, որից հետո կատարում են հետևյալ գործողությունները` հումքի լվացում, տեսակավորում, կտրատում: Խորհուրդ է տրվում տանձի, դեղծի և խնձորի կտրատված պտուղները ընկղմել լիմոնաթթվի 0,5% -ոց լուծույթի մեջ, որը հնարավորություն կտա զերծ մնալ գունափոխությունից: Ծիրան.- Մանրապտուղ սորտերը սովորաբար չորացվում են կորիզով, իսկ խոշոր պտուղները դանակով բաժանվում են երկու կամ չորս մասի և հեռացնում կորիզը:
Դեղձ.- Դանակով կտրել, բաժանել երկու կամ չորս մասի և հեռացնել կորիզը: Բարձրորակ չիր է ստացվում, եթե հեռացվում է նաև մաշկը, որը կարելի է կատարել մեխանիկական և քիմիական եղանակով /չկտրված պտուղները լցվում են 0,4-0,5% -ոց կաուստիկ սոդայի եռացրած լուծույթի մեջ և պահվում երկու րոպե, այնուհետև քամվում և լվացվում է հոսող ջրում/:
Սալոր.- Սալորի մեծ և կլոր սորտերը անհրաժեշտ է կտրել դանակով և հեռացնել կորիզը, իսկ մնացած սորտերը չեն կտրատվում և չորացվում են կորիզով:
Տանձ և խնձոր.- Տանձից և խնձորից լավ չիր է ստացվում, եթե կեղևը լինում է մաքրված: Կեղևը դանակով մաքրելուց հետո անհրաժեշտ է տանձը կտրատել երկու, կամ չորս մասի և հեռացնել հնդերը: Խնձորը կարելի է կտրատել երկայնական երկու կամ չորս մասի և լայնական` մինչև 10 մմ հաստությամբ:
Հումքի ջրախաշումը.-Որոշ մրգերի չորացման պրոցեսի համար մրգերը անհրաժեշտ է ենթարկել ջրախաշման: Այդ մրգերից է սալորը: Ջրախաշման համար անհրաժեշտ է պատրաստել կաուստիկ սոդայի 0,3-0,5% –ոց լուծույթ, այն եռացնել և այդ լուծույթի մեջ ընկղմել /որևէ արհեստական ցանցի օգնությամբ/ սալորը, մեկ րոպե տևողությամբ, որից հետո լվանալ հոսող ջրում:
Հումքի ծխահարում. – Գրեթե բոլոր բաց գույնի մրգատեսակները (ծիրան, դեղձ, տանձ, թուզ, խնձոր) չորացման ընթացքում գունափոխվում և մգանում են, կորցնելով ապրանքային տեսքը, այդ կանխելու համար կատարվում է հումքի սուլֆիտացիա, որը կատարվում է երկու եղանակով` չոր և խոնավ:
Չոր եղանակով սուլֆիտացման դեպքում հումքը նախապատրաստական փուլերը անցնելուց հետո, փռվում է հավասարաչափ (միջուկով դեպի վերև) ցանցավոր ընդկալների վրա և տեղադրվում հերմետիկ խցերում, այնուհետև մետաղյա թասի մեջ պատրաստել կրակ, վրան լցնել ծծումբ և տեղադրել խցի մեջ: Ծծմբի քանակությունը պետք է լինի 4-5գ` 1 կգ հումքի հաշվով: Հումքը ծծմբի գազային միջավայրում պահել մինչև 5 ժամ:


Պ – պար

Հայկական պարի արվեստը սերել է վաղընջական ժամանակներից և իր 2500 տարվա պատմությամբ համարվում է աշխարհի հնագույն արվեստներից մեկը: Այն իր մեջ պահպանել է հին հայկական ժողովրդական ծեսերն ու ավանդույթները, ազգագրական խաղերը, ֆոլկլոր պատկերները:

Հայ աղջիկների պարերը շատ սահուն են և նրբագեղ, որտեղ գլխավոր պատկերները ստեղծվում են պարուհիների ճկուն ձեռքերի միջոցով: Իսկ տղաների պարերը ընդհակառակը շատ կրակոտ են ու վսեմ, և պարողների ոտքերի արագ և միասնական շարժումները ուշադրություն են գրավում:
Պարերի գեղեցկությունը արտահայտվում է նաև ազգային գունագեղ հագուստներով և պարային շարժումների յուրօրինակությամբ:

«Պարը արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը» ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Ջ – ջուր
Ջու՜ր… Մեզանից յուրաքանչյուրն այն ամեն օր օգտագործելով` համարում է շատ սովորական, պարզ ու մատչելի մի հեղուկ: Այն մեզ համար այնքան սովորական է դարձել, որ չենք էլ ուզում ավելի լավ «ճանաչել»: Սակայն ջուրը մեր կենցաղի պարտադիր ու անփոխարինելի նյութերից մեկն է , որքան սկսում ենք հետաքրքրվել ջրի պատմությամբ, այնքան ավելի ու ավելի ենք զարմանում ու հիանում` ձգտելով հնարավորինս շատ տեղեկություններ իմանալ այդ «հրաշք» նյութի մասին:
Այսպիսով, ի՞նչ է ջուրը, որտեղի՞ց է այն առաջացել, ինչպիսի՞ առանձնա-հատկություններ ունի, ի՞նչ դեր է կատարում բնության մեջ, ինչու՞է այն անընդհատ շրջապտույտի մեջ գտնվում: Ինչպե՞ս է անձրև, ձյուն, կարկուտ գալիս, ինչու՞ օվկիանոսների, ծովերի, գետերի ջրերը պիտանի չեն խմելու համար: Ինչ դեր ունեն գետերը, լճերը, ճահիճները: Ինչու՞ է ջուրն այդքան անհրաժեշտ կենդանական — բուսական աշխարհի համար: Ինչպիսի՞ էկոլոգիական խնդիրներ կան: Պարզ թվացող այս անհոտ, անհամ ու թափանցիկ հեղուկն ինչու՞ է գիտնականների մի մեծ բանակի ուսումնասիրության առարկա,դեռևս բացահայտված էլ չեն ջրի շատ ու շատ գաղտնքիներ:
Առանց ջրի կյանք չկա. ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Առանց ուտելիքի կարելի է ապրել շատ ավելի երկար, քան առանց ջրի:
Ջուրն ամենուր է` օվկիանոսներում և ծովերում, գետերում և լճերում, գետնի տակ ու հողում, որոնք իրար հետ կազմում են Երկրի մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջուրը, ինչպես և լույսը կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում:
Ջրին հնարավոր է ծրագրավորել, որն էլ խոսում է այն մասին, որ ջուրը կարող է ինքնուրույն լինել և որոշումներ կայացնել(նաև ներել կամ պատժել):
Ջրով հնարավոր է նույնիսկ քար ծակել:
Եթե ջրի 9 կաթիլ 9 մետր բարձրությունից կաթա մարդու գլխի միևնույն հատ-
վածին, ապա տվյալ մարդն ուղեղի ցնցում կստանա:
Ջուրը կենսոլորտի կարևորագույն տարրերից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։
Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։
Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան: Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող մասամ բ փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում:
Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար:
Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։ Ինչպես նշել է Չերկինսկին “Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը”:
Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մարդը 65-75% (կախված տարիքից) բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկուկես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով: Խրոնիկ ջրազրկումը հանդիսանում է դեգեներատիվ հիվանդությունների մեծամասնության առաջնային պատճառը:
Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2,3լ:
Սննդի հետ մենք ստանում ենք 1,5 լ, ևս 0,5 լ ջուր առաջանում է հենց օրգանիզմում:
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների բու-ման ժամանակ կարևորագույն դեր է կատարում հանքային ջրի ընդու-նումը: Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրա-հատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտա-գործվել բուժման ,վերականգնման և տարբեր հիվանդությունների կան- խարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է հա-մարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից: Հարկ է նշել, որ հանքային աղըբ -յուրները հաճախ տասնյակ կիլոմետրերով հեռու են լինում իրենց ակ -ունքներից: Դա նպաստում է ջրի էլ ավել հանքայնացմանը:
Քիմիական հատկություններով – ընդհանուր հանքայնացմամբ, իոնային կազմով, բնական ածխա-թթու գազի առկայությամբ և տարբերօրգանական միացությունների պարունակությամբ:
Ֆիզիկական հատկություններով – ջրածնական ցուցիչով, ջերմաստիճանով և ջերմակայունությամբ:
Կենսաբանական հատկություններով – հակաբակտերիալ նյութերի և միկրոօրգանիզմների կենսա -գործունեության այլ արգասիքների պարունակությամբ:
Բնական ջուրը միշտ պարունակում է մի շարք նյութերի խառնուրդներ, և, օգտագործման նպատակից կախված, այդ ջուրն այս կամ այն չափով մաքրում են խառնուրդներից: Հատկապես մեծ է խմելու ջրի մաքրման նշանակությունը:
Ջուրը բաղկացած է երկու տարրից` թթվածնից և ջրածնրց: Ջրածնային կապ կոչվող հատուկ կապով նրա մոլեկուլները միանում են միմյանց` ստեղծելով ջրի ագրեգատներ:

Ռ- Ռուբեն Սևակ

Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 15, 1885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ)– օգոստոսի 26, 1915 թ.) ― հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։
Կրթությունը
Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։
Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.
«Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ’ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական յարմարութիւնը` դերասանութիւնը»։
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։
Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915–ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։
Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905–ին, «Մասիս» հանդեսում։ 1910–ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։
Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը» բանաստեղծություններում և «Այս դանակը», «Թրուպադուրները», «Փողոց ավլողը», «Մարդերգություն» պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնքտիպ գործերից են։
Սևակի ազգային–հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909–ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման։
Սևակը առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Սևակը ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք, որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։
Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։

Ս-Սևանա լիճ
Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։{{փաստ))
Ձկնատեսակներ
Սևանա լիճը նախկինում ունեցել է 12 ձկնատեսակ, որոնցից այսօր մնացել են մի քանիսը: Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա ևՉուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Սևանա լճի գլխավոր խնդիրը ջրի մակարդակի կտրուկ նվազումն է, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Ջրի մակարդակի իջնելը հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ուբուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Վ – Վանքեր
Առուճ, Ամարաս, Բղենո-Նորավանք, Դադիվանք, Մայր Տաճար Սբ. Էջմիածին, Գանձասար, Գեղարդ, Գնդեվանք,Գոշավանք, Հաղարծին, Հաղպատ, Հառիճավանք, Հավուց Թառ, Հայրավանք, Հոռոմայր, Հովհաննավանք,Կարմրավոր , Կեչառիս, Խոր Վիրապ, Քոբայր, Մարմաշեն, Մակարավանք, Մաստարա, Օշական (Սբ. Մեսրոպ Մաշտոց շիրիմ), Մուղնի, Նորավանք, Օձուն, Սբ. Գայանե, Սբ. Սարգիս, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Հռիփսիմե,Սբ. Զորավոր (Անանիա), Սանահին, Սեվանավանք, Շողակաթ, Սպիտակավոր, Թանադե, Տաթև, Տեղեր, Ցաղաց Քար,Երերույք, Զվարթնոց, Ծիրանավոր… Հայաստանը, որպես առաջին երկիր, որ ընդունել է Քրիստոնեությունը, աշխարհին հայտնի է իր եկեղեցիներով ու վանքերով, նրանք բազմազան են ու շատ տարբեր: Այս ցուցակը կարող է անվերջ երկարել, այդ պատճառով էլ կպատմեմ նրանցից, իմ կարծիքով, ամենահայտնիների մասին:

1. Մայր Տաճար Սբ. Էջմիածին
Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր Տաճարի հարակից տարածքում են գտնվում նաեւ կաթողիկոսի նստավայրն ու հոգեւոր ճեմարանը:

2. Նորավանք
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:

3. Հառիճավանք
Արագած լեռան արեւմտյան ստորոտին, ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության, այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համլիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող, փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից եւ թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը:

4. Սանահին
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, որն ի սկզբանե եղել է ճարտարապետների հմուտ հնարքը, որով նրանք այս երկու եկեղեցիներին հաղորդել են բարձր սեյսմակայունություն:

 

5. Հաղպատ
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմա-մշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում եւ ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը:
.

Տ – Տուֆ
Տուֆը (փխրաքար) առաջանում է ցամաքում հրաբուխների ժայթքման շիկացած նյութերի բեկորների թրծման-եռակցման (հրաբխային տուֆ) և դրանց` ջրային ավազաններում նստվածքներով ցեմենտացման (տուֆիտ) հետևանքով:
Հրաբխային ծագման այդ ապարը մեր երկրում կիրառվող հիմնական շինաքարն է: Հայաստանում կան տուֆի տասնյակ հանքավայրեր: Ըստ հատկանիշների՝ հայկական տուֆերը բաժանում են 5 տեսակի՝ Անիի (դեղին, նարնջագույն), Արթիկի (վարդագույն, մանուշակագույն), Երևանի (սև, կարմիր), Բյուրականի (վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով) և ֆելզիտային (նախշավոր):
Տուֆը հիանալի շինանյութ է. համեմատաբար հեշտ կտրվում ու սղոցվում է, բայց և բավականաչափ ամուր է ու լավ է դիմանում եղանակի փոփոխություններին: Ծակոտկենության շնորհիվ տուֆը ձմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից: Տուֆե պատերը «շնչում են», այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, որովհետև մեր մայրաքաղաքը կառուցապատված է վարդագույն գեղեցիկ տուֆե շենքերով:
Շատ երկրներում, որտեղ բնական շինաքարեր չկան, մարդիկ ստիպված են դրանք պատրաստել արհեստական եղանակով. օրինակ` աղյուսը կաղապարում են կավից և թրծում վառարաններում: Մինչդեռ տուֆը բնությունն ինքն է թրծել հրաբխի կրակով, իսկ գեղեցկությամբ այն նույնիսկ չես համեմատի աղյուսի հետ:
Դեռ հնում հայերը գնահատել են տուֆի արժանիքները և դարեր շարունակ օգտագործել որպես շինանյութ, ստեղծել են ճարտարապետական կոթողներ՝ եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր, որոնցից շատերը մեզ են հասել կանգուն, մեծ մասամբ` կիսավեր վիճակում:
Ներկայումս նույնպես տուֆը լայնորեն օգտագործվում է շինարարության, քանդակագործության, կիրառական արվեստի և այլ բնագավառներում: Ստեղծվել են տուֆ արդյունահանող և մշակող խոշոր ձեռնարկություններ: Արտադրվում են ոչ միայն որմնաքարեր, այլև երեսպատման գեղազարդիչ սալեր, իսկ տուֆի խիճն ու ավազը թեթև բետոնների լավ լցանյութ են: Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիանում են տուֆաշեն բազմագույն կառույցներով: Հայկական տուֆերն առաքվում են մի շարք երկրներ:

Ր – Րաֆֆի
Կենսագրությունը
Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը` Մելիք Միրզան 13 զավակների հայր էր։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելա գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։ 1872 թ. Գրիգոր Արծրունին սկսում է հրատարակել «Մշակ օրաթերթը» որի խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է և նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Գրական կյանք

1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականններ. սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875—1877-ին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877—79-ին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։
1870-ականներ
70-ականններին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Ց – Ցորեն
Հայաստանում աճեցվող հիմնական հացահատիկային մշակաբույսերն են ցորենը և գարին: Ոչ մեծ քանակով աճեցվում են նաև եգիպտացորեն, հաճար և վարսակ: Հացահատիկով զբաղեցված ընդհանուր հողատարածքում տիրապետող բաժինը (55-65%) պատկանում է ցորենին, իսկ գարու տեսակարար կշիռը միջին հաշվով 35-45% է: Հատիկի համար արտադրվող եգիպտացորենը, հաճարը և վարսակը միասին զբաղեցնում են հացահատիկային ընդհանուր ցանքատարածքի միայն 4-6%-ը:

Ցորենը համարվում է Հայաստանի ամենակարևոր մշակաբույսը: Սննդի ինքնաբավության տեսանկյունից այն նաև ռազմավարական նշանակության մշակաբույս է: Թեև, ինչպես նշվեց, հացահատիկի ընդհանուր ցանքատարածքի 55-65%-ը զբաղեցված է ցորենով, այնուհանդերձ ցորենի ներքին պահանջարկը չի բավարարվում. համախառն պահանջարկի` միջին հաշվով 55-70%-ը բավարարվում է ներմուծված ցորենով:

Ներկայումս ցորենի գծով ինքնաբավությունը խիստ կարևորվում է Հայաստանում: Չնայած ֆերմերների և կառավարության ջանքերին` հացահատիկային հիմնական մշակաբույսերի բերքատվության մեջ դեռևս էական բարելավում չի նկատվում: Այդ մշակաբույսերը մեծապես կախված են եղանակային պայմաններից և անբարենպաստ պայմանների հետևանքով մեծապես տուժում են: Օրինակ, նույն կարկուտը հացահատիկի դաշտերին ավելի մեծ վնաս է հասցնում, քան` մրգատու այգիներին և բանջարեղենի ցանքատարածություններին: Եղանակային պայմանների անբարենպաստ ազդեցության հետևանքով հեկտարի հաշվարկով բերքատվության ցուցանիշը նվազում է, և գյուղացին, ստանալով ավելի քիչ բերք, ի վերջո ավելի մեծ կորուստներ է ունենում, քան` եկամուտ:

Հացահատիկ արտադրող հայ ֆերմերների մեծ մասը հիմնականում արտադրում է սեփական սպառման նպատակով: Հետևաբար, նրանք շահագրգռված չեն կենտրոնանալու արտադրանքի որակի վրա: Մյուս կողմից, պատշաճ որակի արտադրանք տալու համար վերամշակողին անհրաժեշտ է որակյալ հատիկ: Ցորեն վերամշակողները պնդում են, որ ավելի շահութաբեր է ցորենը ներմուծել արտերկրից, քան թե հույսը դնել տեղականի վրա: Ցորեն ներմուծելով, թե տեղական ցորեն գնելով` նրանք գրեթե նույն ծախսերն են անում, բայց ներմուծվածի առավելությունը բարձր որակն է: Այդ իսկ պատճառով ցորեն վերամշակողները, ինչպես օրինակ` Մանանա Գրեյնը կամ Մանչո Գրուփը, օգտագործում են միայն 2-3% տեղական ցորեն, որպեսզի չվնասեն արտադրվող ալյուրի որակը:

Ու – Ուրարտու

Արարատյան թագավորություն (māt Urarṭu (Ուրարտու, Արարատ)), պետություն, Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը։
Մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին քառորդից ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում կարևոր տեղեկություններ են պահպանվել Հայկական լեռնաշխարհում ծաղկած «Ուրարտու» քաղաքական կազմավորման մասին։
Մ.թ.ա. 14-րդ դարից սկսած Ասորեստանի տիրակալները թեև բազմիցս արշավել են Հայկական քաղաքական կազմավորումների վրա, սակայն մինչև մ.թ.ա. 9-րդ դարը նրանց թողած արձանագրություններում որևէ տեղեկություն չի պահպանվել Ուրարտու «աշխարհի» մասին։ Հավանաբար բուն Ուրարտու «աշխարհը», հարավից և արևմուտքից պատնեշվելով Նաիրյան ցեղապետություններով, մինչև մ.թ.ա. 9-րդ դարի սկիզբը զերծ է մնացել Ասորեստանի ներխուժումներից և ապրել համեմատաբար պարփակ կյանքով։
Ասորեստանյան տեղեկությունները հավաստում են, որ Աշշուրնաձիրապալ Բ-ի և Սալմանասար Գ-ի գահակալման տարիներին Ուրարտու «աշխարհի» սահմանները դեռևս պարփակվել են Հայկական լեռնաշխարհի միջնատարածքում՝ հնուց հայտնի Արարատ կամ Այրարատ անունով «աշխարհում»։
[խմբագրել]Ձևավորումը
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները․ ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանիգետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Ուրարտուի Սարդուրի Ա թագավորի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավ-արևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Փ – Փյունիկ
Փյունիկ, ֆենիքս (հուն. φοίνιξ) — հին հունականդիցաբանության մեջ առասպելական թռչուն է: Իբր ապրում է 500 (ըստ այլ տարբերակների՝ 1460 կամ 12954) տարի, ունի արծվի տեսք, ոսկեկարմրի ու կրակի գուներանգներ: Կանխազգալով իր վախճանը՝ իբր փյունիկը ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ իր մոխրից իսկույն վերածնվում է նոր և երիտասարդ փյունիկ: Ըստ այլ տարբերակի, փյունիկը մեռնում է՝ շնչելով խոտերի բույրը, բայց նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպտոս, որտեղ նրան այրում են արևի քրմերը:

 

 

 

Ք – Քարահունջ
Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ:
Ապացուցված է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում:
Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է` Ստոնհենջը (մ.թ.ա. II հազ.):

Եվ – Եվրոտեսիլ
Առաջին անգամ Հայաստանը հայտարարել է իր մասնակցությունն է մրցույթում 2005 թվականին, սակայն հետո հանել է իր դիմումը. Ապրիլ 14,2004, Հայաստանը պաշտոնապես մասն է Եվրոպական հեռարձակողների միության. Առաջին կատարումը եղել է 2006 թվականին, Աթենքում,Հունաստան.

Տարի Մասնակից Երգի անուն Տեղ Միավորներ
2006 Անդրե Without Your Love 8 129
2007 Հայկո Anytime You Need 8 139
2008 Սիրուշո Քելե քելե 4 199
2009 Ինգա, Անուշ Ջան ջան 10 92
2010 Եվա Ռիվաս Apricot Stone 7 141
2011 Էմմի Boom Boom X X

Օ – Օդանավակայան
Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է: Այն գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանից 10 կմ դեպի արևմուտք:
Պատմություն
Զվարթնոց միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ Այն ժամանակ ընդնում էր միան ներքին` ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթներ։1985-ին ICAO-ն շնորհեց օդանվակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայններ(թերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ2007-ին` Նոր միջազգաին ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության և Corporation America ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ 30 տարի ժամկետով։

Ֆ – Ֆուտբոլ
ՀՀ Ֆուտբոլի Ֆեդեռացիան հիմնադրվել է 18.01.92 թվականին: 1992-ից Ֆիֆայի անդամ է, իսկ 1993-ից’ ՈւԵՖԱ-ի: 1935-ին կառուցվել է Վազգեն Սարգսյանի անվան <> մարզադաշտը, որը 2000 թվականին նորից վերակառուցվել է:Այն պարունակում է 14.403 նստատեղ, խաղադաշտի չափերը’ 104\68:
Ազգային հավաքականիմարզահագուստի գույները ըստ ՀՀ դրոշի են` շապիկը կարմիր է
վարտիքը կապույտ է, կիսագուլպաները’ նարնջագույն:

2 thoughts on “Հայկական Այբուբենը պատմում է Հայաստանի մասին

  1. Работа серьезная,Видно,что автор любит свою Родину и гордиться ею.Уверена, нас в будущем ждут более глубокие,развернутуе труды исследовательского характера.

  2. Shad lav cevov nergayacvadz e ays aypoupeni sharkeric badmogh Hayastani, krakedneri yev ayln…..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s