<> տոնը Լիբանանում

Վաղը` մարտի 3ն է, որը լիբանանահայության մեջ ազգային գլխավոր տոներից մեկն է: Այն նշվում է յուրահատուկ ծիսական միջոցառումներով, որոնք սկսվում են առավոտյան պատարագից: Այս օրը ոչ աշխատանքային օր է, որը հնարավորություն է տալիս դասերից և գործերից ազատվելով օրը նվիրել ժողովրդական տոնին: Զարմացա, իմանալով որ այդ օրը բոլոր հայ տնային տնտեսուհիները պատրաստում են պարտադիր`կաթնապուր, և այլ ավանդական հայկական ուստեստներ, որը ևս մեկ անգամ ընտանիքին հիշեցնում ու սովորեցնում է իրենց հայ լինելու և ինքնությունը պահելու փաստը:

Ամեն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող Հինգշաբթի օրը (Այս տարի 3 Մարտին) Հայ եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են հիշատակը „Սուրբ Վարդանանց“։
Վարդանանց տոնը մեր եկեղեցու և ժողովրդի ամենակարևոր ու խորհախորհուրդ կրոնական և ազգային տոներից մեկն է:„Վարդանանք“ ասելով մեր ժողովուրդն ու եկեղեցին հասկանում են այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորութեամբ 451 թվականին Ավարայրի դաշտավայրում իրենց կյանքը զոհաբերեցին ընդդեմ մազդեական Պարսկաստանի մղված „վասն հավատի և վասն հայրենյաց“ ճակատամարտի ընթացքում։
Վարդանանց տոնը անվանակոչութեան օրն է բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդան, Վահան, Գարեգին, Խորեն, Արտակ, Արսեն, Տաճատ, Մամիկոն, Հմայակ, Սաթենիկ անունները, ինչպէս նաև բոլոր հայկական արական այն անունների, ինչպես օրինակ՝ Արմեն, Արամ, Հայկ, Ազատ, Աշոտ, Ասպետ, Արի, Սարո, Տիգրան և այլն…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s