Ինչպե՞ս փրկվել շոգից

Ամառ է, շոգ, տապ… Եթե մի քիչ մտածենք, կհասկանանք, որ սա այն է, ինչի մասին մեզանից շատերը երազում էին ձմռանը: Բայց, չգիտես ինչու, բոլորը բողոքում են, հիմա էլ ձմեռ ցանկանալով: Խորհուրդ կտամ վայելել ամառը ուղղակի հետևելով մի քանի պարզ խորհուրդների:

Ամռանը խորհուրդ է տրվում օգտագործել շատ հեղուկ` օրական 3-3.5 լիտր, բայց եկեք մի քիչ երևակայենք և սովորական ջրի փոխարեն օգտագործենք այլ հեղուկներ: Օրինակ`մեր ձեռքերով պատրաստված մրգային կոկտեյլներ, որոնց մեջ կարելի է օգտագործել յուրաքանչյուր միրգ, վերջում ավելացնում ենք սառցե բեկորներ և բարձր տրամադրությունը պատրաստ է:
Պաղպաղակ… սա այն է, առանց ինչի ոչ մեկը չի կարող պատկերացնել ամառը: Եկեք պաղպաղակը նույնպես գունավորենք` դե իհարկե մրգերով: Ելակ, կեռաս, բանան, դեղձ. այս գունավոր, գեղեցիկ, համեղ մրգերը ամբողջ ամառ մեզ կգոհացնեն:

Շարունակենք թեման` խոսելով հագուստի մասին: Ամռանը օգտագործեք ինչքան հնարավոր է վառ գույներ և անպայման հագուստը թող լինի բնական կտորներից կարված: Օգտվելով առիթից, ասեմ որ այս տարի նորաձև են համարվում կապույտ, կարմիր, դեղին և կանաչ գույները:

Իմ ամենավերջին ու ամենակարևոր խորհուրդը ժպիտն է: Ինչ իրավիճակում էլ որ հայտնվեք, ուր էլ որ լինեք` միշտ ժպտացե’ք, անպայման կօգնի:

4 thoughts on “Ինչպե՞ս փրկվել շոգից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s