Անանասի մասին

Անանասի անգլերեն անվանումը թարգմանաբար նշանակում է «սոճու խնձոր», սակայն ավելի ընդունված է արքայախնձոր անվանումը։ Հայրենիքը Բրազիլիան է, որտեղ անանասն աճում է վայրի ձեւով։ Այստեղից էլ տարածվել է այլ երկրներ։ Տարբերում են անանասի մոտ 1000 տեսակ։ Ամենահայտնի ներկայացուցիչը մշակովի անանասն է, որը ներկա ժամանակներում աճեցվում է մոլորակի բոլոր արեւադարձային գոտիներում։ Անանասը բազմամյա խոտառատ խոտաբույս է, որն ունի թույլ արմատային կառուցվածք։ Ցողունների բարձրությունը հասնում է 25-30 սմ-ի, ունի ամուր եւ կարճ ընձյուղ։ Տերեւների վերնամասերը սուր են եւ փշոտ։ Ձեւավորում է հասարակ ծաղկաբույլ 8 սմ երկարությամբ եւ 4 սմ տրամագծով։ Ծաղիկները վերածվում են պտղի։ Վերջինս ունի գլանի, էլիպսոիդի կամ կոնի ձեւ։ Պտղաբույլի ծավալը որոշվում է տերեւների քանակով։ Պտղաբույլի ներքին հատվածը արտասովոր հյութեղ, թթվաքաղցր համ ունի։

Leave a comment