Բժշկություն (Անանաս)

Անանասի հյութը խորհուրդ է տրվում նաեւ լյարդի հիվանդությունների սակավարյունության դեպքում։ Օգտակար է նաեւ հիպերտոնիկներին։ Շնորհիվ կալիումային աղերի բարձր կոնցենտրացիայի՝ օրգանիզմը ազատվում է ավելորդ հեղուկներից։

Ավելորդ քաշից ազատվելու համար բժիշկները կոմպլեքսային բուժման հետ միասին առաջարկում են խմել անանասի հյութ, որը վաղ ժամանակներից սկսած՝ շնորհիվ ցածր կալորիականության՝ համարվել է դիետիկ պտուղների «արքա»։

1 բաժակ կտրատած անանասն ունի ընդամենը 77 կկալ կալորիականություն եւ նրանում պարունակվում են. 0 գրամ խոլեստերիին, 0 գրամ ճարպեր, 20 գրամ ածխաջրեր, 1 գրամ սպիտակուցներ, 1 գրամ նատրիում, 56 գրամ վիտամին C, 1մգ պղինձ, 2մգ մարգանեց, եւ այլն:

Աղեստամոքսային համակարգում յուրացված սննդի որոշ մասը ներծծվում է արյան մեջ, մաքրվելով լյարդի կողմից։ Լյարդն է զանազանում, թե որոնք են այդ նյութերից պիտանի օրգանիզմի համար եւ որոնք՝ անցանկալի։

Կարեւոր է իմանալ, որ անանասի չհասունացած պտղաբույլը եւ դրա տերեւները մի նյութ են պարունակում, որը կարող է այրել բերանի լորձաթաղանթը եւ փորլուծություն առաջացնել։ ։ Այն հակացուցված է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։

Գիտականորեն ապացուցված է, որ անանասի հաճախ օգտագործումը դրական է անդրադառնում առողջության վրա, պահպանելով բոլոր կենսական օրգանների բարձր տոնուսը։ Պատահական չէ, որ պտուղներն ու հյութը խորհուրդ են տրվում Կ.Ն.Հ-ի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։ Սթրեսային վիճակում դանդաղ, առանց շտապելու անանաս կերեք, եւ մռայլ մտքերը կցրվեն։

Մրսածության դեպքում 100 գրամ կտրատած անանասը խառնելով մանրացրեք, դարձրեք միատարր զանգված, ավելացրեք 100 մլ տնային կվաս։ Պտղահյութի օշարակը խմեք օրը 2-3 անգամ։ Մրսածության մասին շուտով կմոռանաք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s