Ջետտա քարանձավ` աշխարհի 8-րդ հրաշալիք





Մի քանի օր առաջ այցելել էինք մի քարանձավ, որը նման չէր մյուսներին: Քարանձավի անվանումը Ջետտա է (անգլ. Jietta): Այստեղ նրան անվանում են Ջետտա գրոտտա ( grotto` քարանձավ): Տոմսը գնելուց հետո նստեցինք ճոպանուղի, որը մեզ տարավ մի լեռան գագաթ: Հենց այստեղ էլ գտնվում էր Ջետտան: Մի քանի մետր երկարություն ունեցող թունելով անցնելուց հետո մեր առջև բացվեց մի հիասքանչ տեսարան: Կար մի ճանապարհ, որով շարժվեցինք առաջ: Քարանձավի մեջ խոնավ էր ու սառը, անգամ մրսեցինք դրսի տոթ ու խոնավ օդից հետո: Աջ ու ձախ իրար վրա գունդ-գունդ հավաքված կրաքարեր էին, որոնց ես նմանեցրեցի պաղպաղակի: Քարանձավում նկարել խստիվ արգելվում էր, ես նկարները վերցրել եմ համացանցից: Քարանձավի վերևն ու ներքևը չէր երևում ժայռերին պատված մառախուղի պատճառով: Ներքև նայելիս երևում էր միայն մի բան` կապույտ լույս, որը այդպես էլ չհասկացանք ինչ է: Քարանձավից դուրս եկանք և մնացածների օրինակին հետևելով կանգ առանք կանգառում: 15 րոպեից եկավ գնացքը, որը մեզ տարավ ներքև` դեպի մի այլ քարանձավ: Այդ քարանձավը, փաստորեն, այն մեկի տակն էր գտնվում և նրա շարունակությունն էր: Հենց մտանք քարանձավ նկատեցինք, որ մեզնից մի քանի քայլ հեռու ափ է, դժվար է սրան մի անվանում տալ. գետ, լիճ, միգուցե ծով… Էլ ավելի ուրախացա, երբ իմացա, որ մենք ճանփորդելու ենք այդ ջրերով մի նավակի մեջ նստած:
Նստեցինք նավակ և այն շարժվեց առաջ, անցանք մի ժայռի տակով, որի ժամանակ պարտավոր էինք գլուխներս կախել, չխփելու համար: Այդ ժայռը փակում էր մեր տեսադաշտը, բայց նրանից անցնելուն պես մենք նկատեցինք անվերջանալի թվացով ջրային ճանապարհ: Ջուրը սառն էր, լուսավորված էր արհեստական կերպով, որը ավելի էր գեղեցկացնում տեսարանը: Շուտով ես հասկացա, որ այդ վերևից երևացող կապույտ լույսը ջուրն էր:Ամեն կողմում քարացած ավազներ էին, որ փայլում էին ոսկու պես:
Նավակով ճանապարհորդությունը վերջացնելուց հետո դուրս եկանք, ևս մեկ հրաշքի հանդիպեցինք: Այգի, որտեղ գտնվում էին հին քանդակներ և հուշարձաններ: Այգին կանաչապատված էր և շատ գեղեցիկ:
Օգտվելով առիթից, ասեմ, որ Ջետտա քարանձավը new 7wonders մրցույթի եզրափակիչ փուլում գտնվողներից է: Դուք էլ կարող եք քվեարկել n7w.com կայքէջում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s