Ի՞նչ է երջանկությունը

Կարծում եմ այս հարցին ամեն մարդ կպատասխանի յուրովի. Մեկը կասի, որ դա ծովափին քայլելն է, մյուսը` անձրևը դիտելը, իսկ երրորդը` ծնողների կողքին լինելը… Ամեն մարդ իր մոտեցումն ունի այս հարցին, որպես օրինակ եկեք վերցնենք մենակությունը, այն շատերի համար կարող է երջանկություն համարվել, իսկ մյուսների համար` ընդհակառակը…
Վերջ ի վերջո, ի՞նչ է երջանկությունը: Ես կպատասխանեմ այս հարցին հետևյալ կերպ` դա այն է, երբ դու զգում ես ու գիտես, որ մենակ չես, դժվար պահին օգնող ու ձեռք մեկնող կա կողքիդ, դա այն է, երբ դու սիրում ես ու սիրված ես… Իմ կյանքում ես շատ եմ զգացել դա, օրինակ երբ մայրիկիս հետ անձրևի տակ տաք պոնչիկ էինք ուտում, կամ, որ կիթառով նվագեցի իմ առաջին երաժշտությունը, կամ, երբ ավելի փոքր էի, ոտքերս պատժգամբից դուրս մեկնած պաղպաղակ էի ուտում, իսկ տատիկս ամեն րոպե զգուշացում էր անում ինձ, ասում, որ զգույշ լինեմ, ու ստիպում էր բռնվել ինչ-որ մի տեղից, կամ, որ առաջին անգամ վայրէջք կատարեցի ամերիկյան օդանավակայանի “հողի” վրա, կամ այն, որ մնացել է ընդամենը մի քանի օր, մի քանի օր հայրենիք վերադառնալուն երկար տարիներ նրանից հեռու ապրելուց հետո, կամ առավոտվա թարմ ու պաղ օդը, որ դրական լիցքեր է հաղորդում ամեբողջ օրվա համար, կամ բնության բարի ու կախարդական ձայնը… Անվերջ կարելի է թվարկել ու հիշել երջանկություն պարգևող րոպեներն ու վայրկյանները, դա է երջանկությունը, երբ գրելով այս ամենի մասին անկախ ինձնից ժպտում եմ, ժպտում եմ ու հասկանում, թե ինչ բախի տեր եմ ես, որ ապրում եմ, հնարավորություն ունեմ կյանքը վայելելու, որ ունեմ նման կյանք, ընտանիք, ընկերներ…
Կյանքն է երջանկությունը, ամեն մի օրն ու րոպեն, անգամ վայրկյանը: Փորձեք վայելել կյանքը “մինչև վերջին կաթիլը”, միշտ ժպտալ ու գոհանալ այն ամենով, ինչ ունեք…

P.S. Վայելեք Ձեր կյանքը ու հիշեք, որ ապրելու հնարավորությունը մեզ տրվում է ընդամենը մեկ անգամ )))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s