Սիրում եմ կարդալ…

Սիրում եմ կարդալ, մանավանդ, երբ այն, ինչ կարդում եմ հետաքրքիր է լինում: Հետաքրքրությունս կարդալու հանդեպ սկսվել է 2011-ի ամառվանից, դրանից առաջ էլ էի, իհարկե, գրքեր կարդում, բայց ամռանը, մայրիկիս խորհրդով, սկսեցի կարդալ Մարգարետ Միտչելի “Քամուց քշվածները” ռուսերենով, քանի որ հայերեն տարբերակը չգտա, սկզբում այն ինձ անհետաքրքիր թվաց, քանի որ տասնյակ էջերով նկարագրություններ էր, բնության, գյուղի, ուր որ այդ դեպքերը պատահում եմ, բայց հետո սկսվեց պատերազմը ու ամեն ինչ գնալով հետաքրքրանում էր, չէի ուզում, որ գիրքը վերջանա, քանի որ իրոք շատ հետաքրքիր էր: Ափսոս, այդ գիրքը սկսեցի կարդալ ամառային արձակուրդի վերջին ամսվա ընթացքում ու վերջացնելուց հետո, ինչքան էլ որ ուզում էի, չհասցրեցի սկսել նորը: Դպրոցում էլ, քանի որ արդեն սովորում եմ ավագ դպրոցում, մեզ գրքեր հանձնարարեցին կարդալ. և’ հայերեն, և’ անգլերեն, հայերենով կարդացինք Գրիգոր Զոհրապի նորավեպերը (Դեռ շարունակում ենք կարդալ), Արփիար Արփիարյանի “Կարմիր Ժամուցը”, անգլերենով Ջոն Ստեինբեքի “The Pearl”-ը… Բոլորն էլ հետաքրքիր էին, մանավանդ, երբ կարդալուց հետո դասարանում վերլուծում ենք, հայտնելով մեր կարծիքը, լսելով դասընկերներինը ու ուսուցչի մեկնաբանություններն ու բացատրությունները… “Կարմիր Ժամուց”-ը կարդալուց հետո կարդալու ցանկությունս էլ ավելի մեծացավ, նորից մայրիկիս խորհրդով, վերցրեցի Շարլոթ Բրոնտեի “Jane Eyre”-ը, Կարդում եմ անգլերեն, էլեկտրոնային տարբերակով, քանի որ հայերենը չգտա, իսկ ռուսերեն չէի ուզում կարդալ, քանի որ ուզում եմ զարգացնել անգլերենս, հարստացնել բառապաշարս, և վերջապես, ինչու՞ չկարդամ անգլերենով, եթե ամեն ինչ հասկանում եմ, և էլեկտրոնային տարբերակով կարելի է շատ արագ, առանց գիրքը փակելու, էջը կոնցնելու գտնել անծանոթ բառի բացատրությունը: Վերադառնալով Ջայն Էյրին ասեմ, որ դեռ չեմ վերջացրել, չնայած որ այս գիրքը շատ երկար է (Մոտ 650 էջ) դեպքերը շատ արագ են զարգանում, գիրքը շատ հետաքրքիր է, չնայած, որ դեռ արձակուրդ չունենք դպրոցում, ու ստիպված եմ լինում դասերը համադրել գիրք կարդալուս հետ, միևնույնն է գտնում եմ ժամանակ շարունակելու համար պատմությունը, չնայած, որ դանդաղ եմ առաջ գնում վերևում նշածս պատճառով, բայց էլի չեմ հիասթափվում ու, չնայած կամաց-կամաց, բայց առաջ եմ գնում: Ինչպես արդեն ասացի, դեռ չեմ վերջացրել, բայց վերջացնելուս պես, անպայման կկիսվեմ տպավորություններովս ու մի քիչ էլ կպատմեմ այդ գրքի հեղինակի մասին🙂

P.S. Ես հին գրքերի հոտը շատ եմ սիրում😛

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s