Ակացիաներ… :)

Изображение Մի
քանի օր առաջ վերցրի իմ 10րդ դասարանի գրականության դասագիրքը, չնայած
դեռ 10րդ դասարանս ամբողջովին չեմ ավարտել, բայց նորից էլ ավելի
հետաքրքրությամբ սկսեցի կարդալ մեր անցած բանաստեղծների, գրողների
կենսագրություններն ու ստեղծագործությունները… Հասա Միսաք
Մեծարենցին, իր կենսագրույունը մեկ անգամ ևս կարդալուց հետո, թերթեցի
էջը ու կարդացի մի բանաստեղծության վերնագիր, որ իմ դուրը շատ էր եկել
ու իմ մեջ լավ տպավորվել էր ` “Աքասիաներու Շուքին Տակ”, վստահ
եմ, որ կարդացել ես, իսկ եթե ոչ, կամ եթե չես հիշում, խնդրեմ, մեծ
սիրով ևս մեկ անգամ ներկայացնեմ…

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ
ՏԱԿ

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը
թափե
Բուրումներով օծուն հովիկն
իրիկվան,
Հոգիներուն կ’իջնե երազ մը
բուրյան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս
սատափե:

Աքասիաներ, գինով լույսե ու
տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը
հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց
հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը
շտապե:

Ու լույսն անոնց, անխոս հուրի՜
դյութական,
Հըմայագեղ ու վարսքերով
արծաթե,
Շատըրվանին կ’իջնե գուռին մեջ
կաթե:

Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը
կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը
մանկան,
Նըվագն անոր կը հեծեծե
հեշտական:

Ծաղիկներեն հովը թերթեր կը
թափե…

ՄԻսաք
Մեծարենց

Իսկ
առաջին անգամ երբ սա կարդացի, դեմքիս վրա մի տարօրինակ
արտահայտություն հայտնվեց, քանի որ “աքասիա” բառը շատ էի լսել, բայց
չգիտեի ինչի մասին է խոսքը, դե քանի որ մենք ապրում ենք 21րդ դարում,
ավելի հեշտ բան, քան գտել բառի նշանակությունը չկա, մեզ միշտ
կարող է օգնել համացանցը, դե կամ էլ գրքերն ու բառարանները: Ուրեմն,
պարզվում է այս ծաղկի անումը “Ակացիա” է, բայց քանի որ ՄԻսաք Մեծարենց
արըմտահայ գրականության վառ ներկայացուցիչներից է, գրել է “Աքասիա”
քանի որ արևմտահայերեն այդ բույսի անունը այդպես է, իսկ հիմա այն
մասին, թե ինչ է “Ակացիան”🙂

Ակացիան ծառ է,
պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին , ունի 25-30 մ
(միջինը` 12 մ) բարձրություն, սփռվող սաղարթ, հաստ, մուգ և խորը
ակոսավոր կեղև։ Սպիտակ ակացիայի արմատային համակարգը շատ հզոր է։ Նրա
արմատները խորանում են մինչև 20 մ և ավելի։ Տերևները կենտ փետրավոր
են, կարճ կոթուններով, որոնք ճյուղերի ուղղությամբ փոխակերպվում են
աճառանման կեղծ բունոցների։ և կազմված են 4-ից մինչև 8 զույգ
էլիպսաձև, բաց կանաչ, փափուկ, ամբողջաեզր տերևիկներից։ Փշերը
(ձևափոխված տերևներ) ամուր են, փայտաձև, շատ սուր ծայրով,
մանգաղանման։ Ծաղիկները բազմաթիվ են, բուրումնավետ, սպիտակ, խոշոր,
կախվող ողկույզներով։ Պտուղը` տափակ ունդ է, մինչև 10 սմ երկարության,
մուգ գույնի սերմերով։

Սպիտակ ակացիան ծաղկում է
մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին և ծառի
վրա մնում են կախված ողջ ձմռան ընթացքում։ Այս ծառի կյանքի
տևողությունը 50 տարի և ավելի է։ Աճում է ճանապարհների երկայնքով,
այգիներում և պուրակներում։

Սպիտակ ակացիան
թունավոր է` և´ սերմերը, և´ կեղևը, և´
արմատները։

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է,
որտեղ հանդիպում է հյուսիս-արևմտյան և հյուսիսային նահանգներում`
Այովա, Մոնտանա և Օկլահոմա, Պենսիլվանիայից մինչև Դակոտա։ 1804 թ.
առաջին անգամ այս բույսի սերմերը բերվել են Ռուսաստան, իսկ 1813 թ.
հայտնվել են Ղրիմի Նիկիտինյան բուսաբանական
այգում։

Դե այսքան էլ
“Աքասիաների”
մասին…

P.S. “Ջեյն Էյր”
գիրքը վերջացրել եմ ու չեմ մոռացել խոստացածիս մասին, ուղղակի
ժամանակ չի լինում, բայց “Շուտով” 😛

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s