Իսկ հիմա` Ջեյն Էյր… ♥

Изображение
Իսկ հիմա, թեկուզ մի քիչ ուշացումով, բայց կկատարեմ խոստումս: Նախորդ
գրառումներիցս մեկում գրել էի, որ շատ եմ սիրում կարդալ և կարդում է
“Ջեյն Էյր” գիրքը, որի հեղինակը Շարլոթ Բրոնտեն է: Դե ինչ, շուտվանից
գիրքը վերջացրել եմ և այն ինձ վրա մեծ տպավորություն է թողել: Նախ,
նրանց համար, ովքեր չեն կարդացել, կամ կարդացել են սակայն լավ չեն
հիշում բովանդակությունը, կրճատ ներկայացնեմ այն. գիրքը, վստահ եմ, որ
արդեն գուշակեցիք, Ջեյն Էյր անունով մի աղջկա մասին է, ում ծնողները
մահացել են, որոշ ժամանակ իր հորաքրոջ տանը ապրելուց հետո, նրան
ուղարկում են մանկատուն, ուր նա ապրում ու ստանում է կրթություն`
սովորում է անգլերեն ու ֆրանսերեն, նկարել և դաշնամուր նվագել:
8 տարի այնտեղ ապրելուց հետո, նա ևս մեկ տարի այնտեղ է
մնում, աշխատում որպես ուսուցչուհի: Որոշ ժամանակ անց Ջեյնը ցանկանում
է փոփոխություններ մտցնել իր կյանքում և աշխատանք գտնելու փորձի
հետևանքով նա հայտնվում է Էդվարդ Ռիդի տանը, որ շատ մեծ ու շքեղ էր:
Ռիդը սիրահարվելով Ջեյնինամուսնության առաջարկ է անում նրան, Ջեյնը
համաձայնվում է, բայց շուտով նա իմանում է Էդվարդի հոգեկան
խանգարումներ ունեցով կնոջ մասին, ով դեռ ողջ էր և ապրում էր
նրանց հետ միասին: Ջեյնը հուսահատ փախչում է դղյակից ու մի քանի օր
անցկացնելուց հետո փողոցում ` առանց հացի, ջրի, հայտնվում է մի փոքրիկ
գյուղում, ուր, բարի մարդկանց օգնությամբ, նա կարողանում է
գտնել աշխատանք և ապրելու տեղ: Իսկ ավելի ուշ, պարզվում է, որ այդ
բարի մարդիկ նրա բարեկամներ են և նա ամենևեին էլ միայնակ չէ այս
աշխարհի վրա: Անցնում են երկար տարիներ, այս ընթացքում մահանում է
Ջեյնի հորաքույրը, ով նրան մանկատուն էր ուղարկել, և գտնվում է
նրա հորեղբայրը, ով մահանալուց հետո նրան մեծ ժառանգություն է
թողնում: Ջեյնը իր ստացած ժառանգությունը կիսում է իր նոր քույրերի ու
եղբոր հետ: Հետո նա ամուսնության առաջարկ է ստանում, սակայն
ամուսնանալուց առաջ ցանկություն է հայտնում տեսնել Էդվարդ Ռիդին:
Երկար փնտրտուքներից հետո, նա կարողանում է իր ցանկությունը կատարել `
գտնում է այն մարդում, ում սիրում էր, սակայն հիմա Թդվարդը արդեն
աղքատ էր: Նրա դղյակը հրդեհի էր երթարկվել, որ հետևանքով նա աղքատացել
էր, մահացել էր նրա կինը, և Էդվարդը հիմա խնդիրներ ուներ տեսողության
հետ. նա կույր էր…Սակայն այս անգամ Ջեյնը չի ցանկանում ևս մեկ անգամ
սխալ գործել ու կորցնել Ռիդին: Նրանք ամուսնանում են: Անցնում են 10
տարիներ, նրանք դեռ միասին էին, իսկ Ռիդի տեսողությունը վերականգնվում
է և նրանք միասին են անցկացնում իրենց կյանքի մնացած տարիները
ունենալով երջանիկ կյանք… :))) Ահա այսպիսի հուզիչ ու
բավականին դաստիարակչական պատմություն աղքատ, անօգնական, սակայն
երբեք չհարձնվող ու նպատակասլաց Ջեյնի մասին, ով վերջ ի վերջո,
անցնելով երկար, դժվար, անգամ կարելի է ասել դաժան, ճանապարհ, սակայն
գտնում է երջանկությունը, հասնում է իր երազած կյանքին ….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s