Ամառ ♫♪

 Արդեն կիսվեց ամառվա առաջին ամիսը: Շատերը վերջացրել են իրենց դասերը և գարծերը ու մեկնել հանգստանալու, իսկ շատերն էլ դեռ սովորում են, որպիսի կարողանան լավ հանձնել իրենց քննությունները: Ես էլ դեռ չեմ վերջացրել դասերս ու դեռ մի քանի քննություն կա, որ պետք է հանձնեմ, բայց ես այդ ամենը անում եմ սիրուվ ու հաճույքով, ինչպես արդեն նկատել եք իմ նախորդ գրառումներում, ես երբեք չեմ բողոքում կյանից, այլ ուղղակի վայելում եմ այն,  իսկ հիմա ամառ է, կյանքը վայելելու իսկական ժամանակը ` պայծառ արև, ջերմ եղանակ, պաղպաղակ, առավոտյան շտապելու տեղ չկա,  ես, օրինակ,  ոչ մի  բացասական բան չեմ գտնում: Այո, ամառվա վերջում սկսում ես կարոտել դպրոցդ, ընկերներիդ անգամ քննություններն ու ծանրաբեռնված օրերը, բայց կարողանում ես որոշ ժամանակով կտրվել առօրյա հոգսերից ու երկար ժամանակ անցկացնել բնության գրկում: Հիշենք ամառվա տոները, ամենահայտնի, տարածված ու սիրված տոնը, վստահ եմ, Վարդավառն է, կամ, ժողովրդական լեզվով ասած “Ջրոցին” :D   Սակայն, ընդունեք, որ այս տոնի խորհուրդը կործանվել է, այս օրը տհաճ երևույթներն էլ քիչ չեն, բայց ինչ արած, ապրելով Հայաստանում չենք կարող խուսափել դրանցից, մեզ մնում է միայն կամ շատ զգույշ լինել, (ամենաապահովը տնից դուրս չգալն է :D), կամ էլ, եթե արդեն ուշ է, ուղղակի ծիծաղել, այո ծիծաղել: Եվ ես չեմ հասկանում նրանց, ով ջղայնանում են, չէ որ սա տոն է, իսկ եթե դու արդեն ջրվել եք, էլ չեք կարող ոչինչ փոխել, այնպես որ մի ջղայնացեք, ուղղակի փորձեք դա ընդունել որպես կատակ ու ծիծաղեք😀  Տոների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ :

Ամառը շատերը համարում են “Ձանձրույթ”,  առաջարկեմ մի քանի բան, ինչով կարող եք զբաղվել այս շոգին🙂 Օրինակ, կարող եք դուրս գալ ընկերների հետ, (Առավոտյան կամ երեկոյան, որ ուժեղ արև չլինի), Գրքեր կարդացեք, դրանք կընդլայնեն Ձեր մտահորիզոնն ու ոչ էլ կձանձրանաք,  երաժշտություն լսեք, զբոսնեք, նկարեք, դա կհանգստացնի Ձեր նյարդերը, սպորտով զբաղվեք, օրինակ` լող, համ օգտակար է առորղջույանը համ էլ հաճելի է այս տապին լողալ  պաղ ջրում, ինչպես ասում են “հաճելին օգտակարի հետ ”😀 Շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում, հովանալու ևս մեկ միջոց: Ամռանը կարելի է նաև փոխել զգեստների պահարանը, գնելով նոր հագուստներ… Զբաղմունքները շատ-շատ են, մնում է միայն դրանք գտնել և չձանձրանալ🙂  

Իսկ ես Ձեզ հաջողություն եմ մաղթում ու հաճելի հանգիստ :) 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s