Լիբանան-Հայաստան-ԼԻբանան :D

ИзображениеԳիտե՞ք ինչու չէի գրում այսքան ժամանակ: Հայաստանում էի, այո, Հայաստանում: Գրեթե երկու ամիս անցկացրեցի այնտեղ: Շատ էի կարոտել: Շատ բան է փոխվել, Երևանը էլ ավելի է գեղեցկացել:  Դպրոցիս ավարտից անմիջապես հետո (երկու օր հետո) մեկնեցի Հայաստան: Ինքնաթիռով առաջին ճամփորդությունս էր, որ կատարեցի միայնակ (առանց ընտանիքի): Մեկ ամիս  հետո էլ նրանք եկան: Բայց մինչ այդ տատիկս ու պապիկս ինձ բարձր տրամադրություն ապահովեցին ու  ես կարողացա լավ ժամանակ անցկացնել  ու հանգստանալ: Տեսա բոլոր ընկերներիս, բարեկամներիս: Ամենուրեք հարազատ դեմքեր, ծանոթ կառույցներ, փողոցներ ու..   ամեն ինչ, ամեն ինչ իրոք շատ հարազատ էր ինձ համար: Եղա գրեթե ամեն տեղ: Շատ էի ցանկանում այցելել Տաթև, նստել Տաթևի ճոպանուղին, որը, ինչպես գիտեք, աշխարհում ամենաերկարն է: Դրան  էլ ժամանակ հատկացրեցինք, այնտեղ էլ կարողացա լինել:

 Իրոք, ես շատ եմ սիրում Հայաաստանը ♥: Զարմանում են նրանց վրա, ովքեր անդադար բողոքում են ու ուզում են փախչել այնտեղից, կտրվել հայրերիքից, ապրել օտարության մեջ… Ախր ինչու՞, ի՞նչ չկա Հայաստանում, որ կա այլ երկրներում:  Սովորեք գնահատել այն, ինչ ունեք,  միայն կորցնելուց հետո կհասկանաք, թե  ինչ թանկ բան էր դա Ձեզ համար:  

   Ինչևէ, արդեն վերադարձել եմ Լիբանան, այստեղ էլ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել: Սպասում եմ դպրոցի “բացմանը” (Այստեղ դպրոցները հոկտեմբերից են սկսվում): Արդեն փոխադրել եմ էէրդ դասարան, ըստ մեր դպրոցի օրենքների այս տարի ենք մենք բաժանվելու հոսքերի: Ես որոշել եմ ընտրել հումանիտար-լեզվաբանական հոսքը: Սիրում եմ ուսումնասիրել լեզուներ, այս էր իմ ընտրության պատճառը: Մեր դպրոցում էլ շատ բան է փոխվել: Այն վերանորոգվել է,  մի քանի դասասենյակներում տեղադրվել են էլեկտրոնային գրատախտակներ, վերանորոգվել են նաև լսարանները, որտեղ հաճախ են հավաքվում մի քանի դասարանների աշակերտներ ու լսում դասախոսություններ: Դրանք լինում են տարբեր` մոտակա տոների, լավ ու վատ սովորությունների, անհատականությունների և այլ նյութերի մասին, որոնք մատչելի ու հետաքրքիր ձևով են փոխանցվում մեզ: 

Վերադառնալով նյութիս բուն թեմային, ասեմ, որ ամառվա ընթացքում, թեև այցելել եմ շատ տեղեր, բայց  չեմ մոռացել նաև կրթությանս մասին:  Կարդացել եմ մի շարք գրքեր տարբեր լեզուներով (անգլերեն, հայերեն ու մի քիչ էլ  ռուսերեն): Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ուսումնասիրում եմ ֆրանսերենը, հուսով եմ մոտակա տարիների ընթացքում կսկսեմ գրքեր կարդալ նաև ֆրանսերեն լեզվով: Ուսումնական տարվա ընթացքում անպայման շարունակելու եմ ընթերցանությունը, քանի որ, ինչպես գիտեք,կարդալ սիրում եմ:  Արդեն գրել եմ ցուցակը, թե ինչ եմ կարդալու🙂 Իհարկե, ուսուցիչների խորհուրդով…

Երևի այսքանով էլ ավարտեմ այսօրվա գրառումս🙂

 

2 thoughts on “Լիբանան-Հայաստան-ԼԻբանան :D

  1. Անի ջան շատ գեղեցիկ ու հուզիչ տողեր ես գրել,ինչ լավ կլինի որ քո նման հայուհիներ շատ լինեն աշխարհում:Համոզված եմ չես մոռացել Գեղարոտում անցկացրած օրերդ և իհարկե Չալոին,որ հիմա շատ է մեծացել ու քեզ բարևում է:
    Բոլորս քեզ շատ սիրում ու կարոտում ենք:

    • Իհարկե չեմ մոռացել, շուտ-շոտ եմ հիշում ու կարոտում ձեզ :* ԲՈլորինն լիքը լիքը բարևներ ու պաչիկներ :))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s