Անձրև… ♥

 ИзображениеՍիրում եմ աշունը: Տարվա ամենահաճելի եղանակն է: Արժե տարվա այս ժամանակահատվածում գոնե մեկ անգամ լինել անտառում ու ուղղակի զմայլվել այդ գեղեցկությամբ🙂 Սակայն միայն բազմերանգ գույներն ու տերևաթափը չէ, որ ինձ ստիպում է սիրել աշունը:

Անձրև: Այս հիանալի,  արքայական  /համարձակվում եմ այս բառը օգտագործել, քանի որ ես պաշտում եմ անձրևը🙂 / երևույթը ինչքան բան է իր մեջ պարունակում, ամեն ինչ, ի՞նչ չկա անձրևի մեջ. սեր, ատելություն,  չարի ու բարու կռիվ, թախիծ… Այն ստիպում է, պարտադրում հիշել անցած օրերը` լավ ու վատ: Իր ջղայնությամբ ու զայրույթով մարդկանց հոգիներին հանգստություն ու խաղաղություն է պարգևում:

Անձրևի ժամանակ ցանկություն է առաջանում դադարել անել այն, ինչով զբաղված էիր ու ուղղակի նստել ու դիտել անձրևը, պարզապես հիանալ այդ անտեսանելի թագուհու գեղեցկությամբ, ունկնդրել  այդ մեղմ, ժամանակ առ ժամանակ զայրացած երգը, բնության խոսքը` ուղղված բոլորիս, որը, ցավոք, շատերը չեն կարողանում /ցանկանում/ լսել: 

Մանկուց սիրել եմ… չէ, չեմ սիրել, պաշտել եմ անձրևը, բնության այդ հրաշքը, որ միշտ շատ սիրված ու  սպասված է եղել իմ, ու ոչ միայն իմ, կողմից:

Հ.Գ. —Դեղինը իմ ամենասիրելի գույնն է,սա էլ մեկ ուրիշ պատճառ կարող է հանդիսանալ սիրելու համար աշունը🙂

     —- Շատ երկար եմ մտածել վերնագրի շուրջ, բայց ուրիշ ոչինչ մտքովս չանցավ :) 

One thought on “Անձրև… ♥

  1. Дождь имеет способность смывать всю пыль, грязь, умывая землю и все, что растет и живет на ней.Вот почему после дождя всем дышится легко.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s