Եկե’ք աշխատենք միասին

Ողջու’յն: Այս անգամ մենք որոշել ենք աշխատել միասին և Ձեզ էլ ենք առաջարկում միանալ մեզ: Աշխատանքը այդքան էլ բարդ չէ: Դրա իմաստը կայանում է նրանում, որ Դուք պետք է ուղղակի մեր էլեկտրոնային հասցեներին (m.vika@mskh.am, winx@mskh.am, a.ni1998@mail.ru) ուղարկեք Ձեզ շատ դուր եկած ցանկացած թեմայով լուսանկարներից մի քանիսը, որոնք կարող են վերցված լինել համացանցից, կամ նկարված լինեն Ձեր ֆոտոխցիկով, ցանկալի է, որ նկարների ներքևում գրված լինեն Ձեր անունները: Հետո մենք ըստ թեմաների կբաժանենք նկարները, կմիացնենք դրանք ու մի հետաքրքիր ֆլիմ կպատրաստենք, որից կարող ենք հետևություն անել, թե ինչ մտքեր ունեն մարդիկ, ինչի մասին են երազում:
Առաջին ֆիլմի վերջնական տարբերակը կհրապարակենք սեպտեմբերի 1-ին: Ձեր օգնությամբ ֆիլմը, մեր երազների և առօրյայի մասին, պարբերական բնույթ կունենա:

Անի Մաթևոսյան
Վիկա Մարկոսյան
Լիբանան-Հայաստան

Leave a comment